Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել. Մելիքյան
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել, իրեղեն ապացույցները չեն ոչնչացվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների վարչության պետ Արթուր Մելիքյանը։
«Ավելին ասեմ՝ արդեն մեկ տարի է՝ մոնիթորինգի հանձնաժողով կա, որում աշխատում են ՀԿ-ների ներկայացուցիչները։ Այդ հանձնաժողովում պետական ապարատի ծառայողները՝ մենք, գործառույթ չունենք, ընդամենն օգնող դեր ունենք։ Այսինքն՝ գործի նյութերը տրամադրում ենք, իրենք դրանցով աշխատում են։ Գործերը կոծկվել չեն կարող։ Բնական է, որ ծնողների գնահատականները մի փոքր այլ են, իրենք համաձայն չեն գործով ձեռք բերված փաստական ապացույցներով ստացված հիմնավորումների հետ։ Մենք շարունակում ենք գործողությունները», - ասաց Արթուր Մելիքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...