Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Արարատ Գրիգորյանին նշանակել Վայոց ձորի մարզպետի պաշտոնում:
«Ծանոթ եմ մարզի խնդիրներին, վստահ եմ, որ կիրականացնեմ կառավարության ծրագրերը մարզում ու էլ ավելի կբարելավվի Վայոց ձորի բնակիչների կյանքը», - ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մազրպետին` մաղթելով հաջողություններ:
Հիշեցնենք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ըստ մամուլի հրապարակումների, միջադեպին ներկա էին եղել նաև Վայոց ձորի մարզպետն ու նրա օգնականը:
Դեպքից օրեր անց օգնականը կալանավորվեց, ավելի ուշ` ձերբակալվեց վերջինիս եղբայրը:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...