Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության. ՔԿ նախագահ
ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրել, չէ», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ նորություն կա գործի վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց.
«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձնաց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում», - ասաց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանը ՔԿ-ում քննվող քրգործերից մեկով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...