ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ այրվածքներ ստացած փրկարարի առողջական վիճակի մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 25-ին` ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ բժիշկների՝ Էդգար Իշխանի Գրիգորյանի առողջական վիճակում կա թույլ դրական դինամիկա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորում (տեսանյութ)
Վանաձորում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2...