ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա պատգամավոր ունենք՝ ավելի շատ թռնում է, քան քայլում. Պետրոսյան
2020թ. բյուջեով նախորդ տարվա համեմատ ավելանալու են ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ-ի, արդարադատության մարմինների աշխատակազմերին հատկացվող ֆինանսական միջոցները: Փոփոխությունն ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրել է ֆինանսների նախարարը: Իսկ այսօրվա օրակարգում նշված կառույցների ծախսերի ու եկամուտների քննարկումներն են:
Պատգամավորները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հարցրել են այն մասին, թե ինչ միտում կա պատգամավորների գործուղումների ծախսերի վերաբերյալ, վերջինս նշել է, որ դրանք աճել են: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է.
«Ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչքանով են նպատակային, երբ նպատակայնության բաղադրիչը նվազում է, դառնում է անպիտան թվաբանություն, մեխանիզմ է պետք մշակել, որ պատգամավորը հաշվետվություն տա գործուղման արդյունքի համար, հիմա պատգամավոր ունենք՝ ավելի շատ թռնում է, քան քայլում է: Հարցնում է ժողովուրդը, էս մարդը, որ գնում էդքան ման է գալիս, ըմբոշխնում է երկիրը, բերած օգուտն ի՞նչ է: Պետք է պատգամավորի գործունեության արդյունքը տեսանելի լինի»:
«Իմ քայլից» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է.
«Ընդհանրապես պետք է պատգամավորի աշխատանքի արդյունքը տեսանելի լինի, պատգամավոր կա` ընդհանրապես չի գնում գործուղման, բայց աշխատանքի արդյունքը տեսանելի է»:
Նա հավելել է, որ կա նման մեխանիզմ, սակայն Գևորգ Պետրոսյանն արձագանքել է, որ չի տեսել նման բան:
Աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, որ իր գործը ծախսերը հաշվարկել, տրամադրելն է, այլ ոչ թե հաշվետվություն պահանջելը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...