Մասիս քաղաքում երիտասարդների են դանակահարել
Հիվանդանոց տեղափոխված 17 և 18 տարեկան երիտասարդների վնասվածքները բժիշկներն ախտորոշել են կտրած-ծակած։
Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ գիշեր` հոկտեմբերի 29–ին։
Հիվանդանոց տեղափոխված 17 և 18 տարեկան տղաների վնասվածքները բժիշկներն ախտորոշել են կտրած-ծակած։ Նրանցից ավագը դանակի հարվածը ստացել է կրծքավանդակի շրջանում։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք Մասիս քաղաքի բնակիչներ են և չի բացառվում, որ դանակահարվել են հենց Մասիսում։ Այս և այլ հարցերի պատասխանները կտան իրավապահները, որոնք տղաների հոսպիտալացվելուց հետո եկել են հիվանդանոց՝ պարզելու կատարվածի հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...