«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենան վնասողներին հայտնաբերել են
Իրավապահները հոկտեմբերի 29-ին, բերման ենթարկել 2 քաղաքացու՝ Երեւան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Էրիկ Եսայանին եւ 30-ամյա Հարություն Մուրադյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջիններս բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ գողություն կատարելու կասկածանքով: Նրանցից Հ. Մուրադյանը ոստիկանությունում խոստովանել է, որ հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի հարեւանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցում ինքն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակին կոտրել եւ ավտոմեքենայի սրահից գողացել պատգամավորի պայուսակը:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մուրադյանն ու Է. Եսայանը բաց են թողնվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին հերթական հետապնդումն էր տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ: Ք. Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել էր Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարեւանութամբ, թույլատրելի հատվածում եւ որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել էր վնասված:
Անհայտ անձը կամ անձինք վնասել էին պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու հեռացել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան նման վիճակի են հասցնում:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...