Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում․ ԲՀԿ-ի հայտարարությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևի առթիվ․
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը: Համոզված ենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի պալատներից մեկի կողմից պատմական արդարության վերականգնմանն ուղղված այս կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և կարևոր կանխարգելիչ դեր է ունենալու, որպեսզի աշխարհում նոր ցեղասպանություններ ու վայրագություններ այլևս չլինեն: Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում, և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգծի շարունակականության օգտին: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք իրենց քվեով ոչ միայն կարևոր ներդրում ունեցան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: