Այսօր մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:
Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև «Թվիթեր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ: Քարդաշյանը նաև մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New Yor Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Նախքան բանաձևի ընդունումը աշխարհահռչակ հեռուստաաստղը կոչ էր արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...