Արդյոք ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ու հայ ժողովրդի շահից է բխում. Սանասարյան
Դավիթ Սանասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային հարաբերություններում արդարություն չկա, կա շահ, շահ ու միայն շահ։
Արդյոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը մեր շահից է բխում, վստահ չեմ. կիսաքայլերը երբեմն ավելի խորն են վնասում։ Արդյոք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի շահից է բխում, կրկին անգամ վստահ չեմ։ Կարո՞ղ է այն սպասարկի մեր շահը, կարող է, բայց դրա համար պետք է շատ բան փոխվի ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ- Հայաստան, Ռուսաստան-Հայաստան և այլ միջազգային կոնֆիգուրացիաներում։
Թուրքիայի հանրապետության օրը Ցեղասպանության ճանաչումով և Թուրքիայի դեմ տնտեսական սանկցիաների նոր փաթեթ ընդունելով՝ ԱՄՆ-ն Թուրքիային հասկացրեց, որ ԱՄՆ հրահանգները պետք է կատարել. հասկացրեց, որ դաշնակիցների մեջ հավասարություն չկա, կա շահ. ուժեղը թելադրողն է։
Իմ համար մեկ այլ կարևոր արձանագրում կար. դեմոկրատ թե հանրապետական՝ դառնում են միասնական, երբ պետության շահը սպասարկելու կարիք կա։ Եթե Թուրքիային պատժելու անհրաժեշտություն կա, նրանք դա անում են միասնական, Թուրքիային չպատժելու հիմնավորում կա՝ միասնական են։ Պետականամետություն կոչվածը սրա մասին է։
Հիշելով Ցեղասպանության զոհերին՝պետք է արձանագրենք, որ նրանք զոհ դարձան այն ժամանակ քարտեզագրվող միջազգաին շահերի համընկնումներին ու հակադարձումներին։
Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը անշուշտ պատմական քայլ է, բայց այն կիմաստավորվի նաև այն գործուն քայլերով, որ կանխվի Թուրքիայի նոր ոճրագործությունները, որին այս պահին աշխարհն ականատես է լինում»։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...