«Ժողովուրդ». Զորամասը 10 օր լքած զինծառայողը գտնվել է. բացառիկ մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Կապանում տեղակայված ՊՆ N զորամասը շուրջ 10 օր ինքննակամ լքած զինվորը գտնվել է: ժամկետային զինծառայողի այս խորհրդավոր պատմության վերաբերյալ օրաթերթին բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` զինվորի մայրը պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել. երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով անհետացել է:
Նա, ըստ ՌՈ պետի, զորամասը լքելիս փող է ունեցել. 20 հազար դրամը եղբայրն է ուղարկել, եւս 5 հազարն էլ իր մոտ է եղել: Տղային գտել են Երեւանում: Ա. Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց.
«Զինվորը եւ ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը. ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երեւի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»: Մնացած մանրամասները, ըստ ՌՈ պետի, բժշկական փորձաքննությունը կպարզի:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...