«Ժամանակ». Դավիթ Անանյանի կադր Վանունին վերանշանակվել է ավելի «փողոտ» պաշտոնի
«Ժամանակ» թերթը գրում է.
ՊԵԿ պաշտոնյա Գեղամ Վանունին, ով վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ գործարարի ապրանքը Բագրատաշենի մաքսակետում ապօրինաբար չմաքսազերծելու և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար, որը ոչ միայն դրանից հետո պատասխանատվության չենթարկվեց, այլև անմիջապես հետո պաշտոնի բարձրացում ստացավ, կրկին վերանշանակվել է իր սիրելի պաշտոնին։
Վանունին, ով միջադեպից հետո նշանակվել էր ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ, օրերս կրկին նշանակվել է Բագրատաշենի մաքսակետի պետ։ Ճիշտ է, սա նախորդ պաշտոնից մի կարգ ցածր է համարվում, բայց ավելի «փողոտ» է։
Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, և լինելով ՊԵԿ աշխատակից՝ ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրն է:
Մանրմասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...