ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ հնարավոր է, բայց ԱԱԾ տնօրենի պաշտոնին չեմ հավակնում․ Պապիկյան
Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ այդ պաշտոնին չեմ հավակնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին առ այն, որ առաջիկայում վերջինս կարող է ԱԱԾ տնօրեն նշանակվել։
«Տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին։ Իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,-շեշտեց Սուրեն Պապիկյանը:
Նախարարն անդրադարձավ նաև համայնքների խոշորացման գործընթացին: Ըստ նրա՝ որևէ համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Եթե կա նախաձեռնող խումբ, որը կարծում է, որ տվյալ համայնքի խորոշացման պրոցեսին մասնակցությունը նպատակահարմար չէ, ապա հնարավորություն է ստանում ստորագրահավաքի միջոցով կարողանալ տեղական հանրաքվե կազմակերպել, որի արդյունքում էլ կորոշվի՝ իրենց նախաձեռնությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Այսինքն՝ այդ մտահոգությունները տեղին չեն, որովհետրև մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հանրության ձայնը լսելի լինի։ Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Դա արվում է մեր համայնքների տնտեսական ներուժն ապահովելու համար»- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, թե՝ ոչ, Սուրեն Պապիկյանը բացասական պատասխան տվեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը` Tert.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...
Գևորգ Կոստանյանը` Նիկոլ Փաշինյանին աջակցելու, Մարտի 1-ի և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին (տեսանյութ)
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Առավոտին և Երկիր մեդիային տված հարցազրույցում խոսել է Մարտի 1-ի, Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...