«Փաստ». «Վերևից» հանձնարարություն չի իջեցվել. իշխանությունները կարող են առիթից օգտվել և խաղից հանել Մնացականյանին
«Փաստ» օրաթերթը գրում է.
BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը տված հարցազրույցից հետո դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, գերազանցապես՝ քննադատական առումով։
Բնականաբար, այս գործում առաջատարը քաղաքական դաշտի «սև» սեգմենտն էր, որը, քարը քարին չթողնելով, «գնդակոծում» էր նախարարին, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես։
Հատկանշական է այն, որ տեղեկատվական դաշտում, ինչքան էլ թույլ է իշխանությունների ընդհանուր պաշտպանական վիճակը, մեծ հաշվով նրանք «վիզ չդրեցին» Մնացականյանի պաշտպանության հարցում։
Իշխանական մի քանի պատգամավորների պրիմիտիվ ու «գալոչկայի» համար արված գրառումներից զատ, ուրիշ ոչ մի կոնկրետ ու բացահայտ քայլ չնկատվեց։
Թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական «ագիտպրոպին» քարոզչության «վերևից» հանձնարարություն չի իջեցվել, որպեսզի լծվեն ԱԳ նախարարի պաշտպանությանը՝ մտածելով, որ կարող են այս առիթից օգտվել և խաղից հանել Մնացականյանին։
Թերթին տեղեկություններ են հասել, որ ԱԳ նախարարի «պոստում» Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է տեսնել այլ անձնավորության, և հենց նրան է փորձում խցկել այդտեղ:
Մանրամանսերը թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...