Լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու միտումը դատապարտելի է. Սարդարյանը` Սաֆարյանին
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, ասված է Լրագրողների անկախ արհմիության վարչության տարածած հայտարարությունում։
«Երեկ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:
Հայտարարության տեքստում և դրան հաջոդրած քննարկումներում, սակայն, պարոն Սաֆարյանը հայտարարել էր, թե մի քանի լրատվամիջոցների նշված միջոցառումը լուսաբանելն արգելվելու է, իսկ լրագրողներն ու օպերատորները, մուտքի դեպքում, դուրս են հրավիրվելու քանի որ, պարոն Սաֆարյանի բնորոշմամբ, դրանք «քարոզչամիջոցներ» են։
Մեր համոզմամբ, լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու այս միտումը խորապես դատապարտելի է և ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության ու խոսքի ազատության հայտարարագրված սկզբունքների շրջանակում։
Սրանից զատ, նման պահվածքը կարելի է դիտարկել որպես այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության կոչ, ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում «ատելության խոսքից»։ Եզրափակելով մեր մտահոգությունները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է և կոչ ենք անում հասարակական-քաղաքական բոլոր կազմակերպություններին և գործիչներին զերծ մնալ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու գայթակցությանը ենթակվելուց», - նշված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...