Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը
Հ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում:
Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:
Ա/Ձ Անահիտ Վարդանյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Արտաշատի դպրոցներից մեկից սննդային թունավորմամբ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...