«Իրատես». «Նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում
«Իրատես» թերթը գրում է.
Ասում են, թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու առնչությամբ:
Աբսուրդի երկրորդ արարն այն էր, որ Գարեգին Բաղրամյանը, որն անցնում էր այդ գործով, դարձավ նույն ՀՔԾՀ-ի պետ, իսկ նույն գործում հիշատակվող անձինք` Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը՝ նույն ՀՔԾՀ-ի անդամներ: Սա նշանակում է, որ կա՛մ Արեն Մկրտչյանը սուտ էր խոսում, կա՛մ իրենց ռեժիմը սիրում է կոռումպացվածներին:
Երրորդ արարն էլ այն է, որ այս նույն մարդիկ այդ սկանդալային բացահայտումներից հետո ոչ միայն մնացել են բարձր պաշտոններում, ավելին` «հավատաքննություն» են իրականացնում այլ գործարարների հանդեպ. հետաքրքիր է՝ նախկին «սկզբունքներին» հավատարի՞մ, թե՞ քաղաքական «պատվերների» լույսի ներքո, «ազնիվ-անաչառ», ինչպես «Վիոլա ջրի» դեպքում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...