Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու Ողջի գետն աղտոտողը. նախարարը մանրամասնում է
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, թե ի վերջո ինչ պարզվեց Ողջի գետի աղտոտման պատճառի հետաքննության մասով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունքի մարզպետն էր կառավարությանը հայտնել, որ գետն աղտոտվել է: Պարզվեց, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, ինչի արդյունքում էլ արտանետումները լցվել են Ողջի գետը: Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները դարձյալ նկատել էին, որ գետն աղտոտվել է:
«ՀՀ-ում բնապահպանական իրավախախտումների մասով վարչարարությունն իրականացնում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: Տեսչական մարմինը նմուշառումն իրականացրել է, հետազոտություններն իրականացրել է, անալիզները վերցրել է, կարծում եմ՝ որևէ սահմանափակում իրենք չունեն, որ որևէ լրագրող դիմի` չտրամադրեն»,- ասել է Գրիգորյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե դիմել են, բայց չեն տրամադրել, ի վերջո, նախարարությունն ունի պատասխանը, ի՞նչ է ասվում, Շրջակա միջավայրի նախարարը արձագանքել է.
«Որոշակի մետաղների՝ այլումինի, երկաթի, մի քանիսը, որ տեսա, կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Մի քանի հետազոտություն կա, որոնք վերաբերում են օրգանական մասին, մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, այսինքն՝ 3-4 աշխատանքային օր է տևում, ենթադրում եմ` չեն ավարտել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իր ենթադրությամբ` քրեական պատասխատանվություն կսահմանվի:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...