Երկար ժամանակով գազ չի լինի նշված հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Օգոստոսի 23, Ռոսիայի և Սևանի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 1-ին և 3-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 20.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-արևմտյան Ա-1, Ա-3, Ամառանոցային թաղամասերի, Բաբաջանյան փողոցի թիվ 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7, 98/8 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ինչպես նաև նշված շրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...