Վարչապետ Փաշինյանի հետ չէի պարում, տղամարդ Փաշինյանի հետ էի պարում. Սիլվա Անտոնյան
Հոկտեմբերի 26-ին Վանաձորի տոնն էր, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Տոնական համերգի ժամանակ ՀՀ վարչապետը վալս էր պարում մի կնոջ հետ, ով, ինչպես ավելի ուշ պարզվեց, Վանաձորի Թիվ 1 մշակույթի տուն ՀՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Անտոնյանն է։
Վերջինս ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ կատակով կողքի նստածներն ասել են, թե մարդ չգնար վարչապետին հրավիրվեր պարի, ինքն էլ գնացել ու հրավիրել է.
«Ինքը սկզբում չլսեց, թե ինչ եմ ասում, բայց հետո հասկացավ ու սիրով ընդունեց հրավերս: Ես երաշխիք չունեի, որ կպարի, բայց ինքը մեծ սիրով ընդունեց»:
Հարցին՝ պարի ընթացքում զրուցե՞ լ են, Սիլվա Անտոնյանն ասել է՝ ոչ.
«Մենք պարն էինք վայելում: Միայն անունս հարցրեց, ես էլ ասացի՝ Սիլվա: Վերջում էլ ձեռքս համբուրեց, այսքանը: Վանաձորի տոնն այս անգամ շատ գունեղ էր, մասշտաբային: Շատրվանները տոնն ավելի գեղեցկացրին, ինչպես նաև վարչապետի ներկայությունն, ով չեկավ ընդամենը խոսեց ու գնաց, այլ վանաձորցիների հետ միասին մինչև վերջ մնաց ու տոնեց: Դա հարգանքի արժանի քայլ էր»:
Վանաձորցի կինը հիշում է, որ պարի վերջում կողքի նստողներին հարցրել է՝ գոնե նկարե՞լ եք, մի նկար ունենայի.
«Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չէի պարում, ես տղամարդ Փաշինյանի հետ էի պարում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...