Թուրքիան քուրդ հրամանատարին արտահանձնելու միջնորդություն է ներկայացրել
Թուրքիայի արդարադատության նախարարությունը միջնորդություն է ուղարկել արտգործնախարարություն` պահանջելով «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի (SDF) քուրդ հրամանատար Ֆերհաթ Աբդի Շահինի արտահանձնումը Թուրքիային: Քուրդ հրամանատարն առավել հայտնի է Մազլում Քոբանի կեղծանվամբ, հայտնում է ermenihaber-ը:
Նշվում է, որ միջնորդությանը կցված է նաև Քոբանիի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը:
Արդարադատության նախարարության գրավոր հաղորդագրության համաձայն` Քոբանիին Թուրքիային արտահանձնելու միջնորդությունը առավել վտանգավոր ահաբեկիչների ցանկում նրա ներառվելուց հետո:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական հեռուստաեթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել վերոհնշյալ քուրդ հրամանատարին:
Հիշեցնենք, որ Թուրքիան Մազլում Աբդի Քոբանիին համարում է Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) ղեկավարներից: Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...