Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա իմ նկատմամաբ ապօրինի հետապնդում է. Սանասարյան

Բնական դատական պրոցես է, դատարանն իր որոշումներն է կայացնում, բնականաբար կային ոչ հաճելի որոշումներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող։  Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, լրագրողների հետ…

Բնական դատական պրոցես է, դատարանն իր որոշումներն է կայացնում, բնականաբար կային ոչ հաճելի որոշումներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող։ 

 

Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով առաջին դատական նիստի մասին։

 

Նա պնդում է՝ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում․ «Բայց իմ լիազորությունները շարունակվում են կասեցված մնալ և տեսեք, թե հաջորդ դատական նիստը ինչքան ուշ է լինում, գործը կարող է 2 տարի տևել և արդյունքում  ես հեռու եմ մնում իմ պարտականություններն իրականացնելուց։ Սա իմ նկատմամաբ ապօրինի հետապնդում է, սրանով որոշ անձինք և գուցե նրանց հետևում թաքնված ուժեր իրականացրեցին ինձ հեռու պահելու քաղաքականություն»։

 

Սանասարյանը նշեց՝ տեղյակ է, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում․

«Ես երկրի վարչապետին փոխանցել եմ, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում, քանի որ նրա հարազատների կողմից ինձ փոխանցվել է, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ իմ դեմ գործ սարքելու նպատակով»:

 

Նա վստահ է՝  իրավապահ համակարգում լուրջ փոփոխության կարիք կա․ «Համակարգային փոփոխություն պետք է իրականացվի և լավ կլինի լյուստրացիա արվի, թե այդ մարդիկ ում են ծառայում, ես ենթադրում եմ նախկին ռեժիմից ազդեցություն կա բոլոր իրավապահ մարմինների վրա»։

 

Տեսանյութը` News.am-ի: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...

Գևորգ Կոստանյանը` Նիկոլ Փաշինյանին աջակցելու, Մարտի 1-ի և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին (տեսանյութ)

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Առավոտին և Երկիր մեդիային տված հարցազրույցում խոսել է Մարտի 1-ի, Նիկոլ Փաշինյ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250