Էրդողանի արձագանքը՝ ԻՊ-ի առաջնորդի ոչնչացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում ենթադրաբար սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադին։
Թեմայի շուրջ Էրդողանը Twitter-ի էջում մի քանի գրառում է արել, որոնցից մեկում մասնավորապես ասվում է. «ԻՊ-ի առաջնորդի ոչնչացումը բեկումնային կետ է ահաբեկչության դեմ մեր պայքարում։ Թուրքիան կշարունակի աջակցել հակահաբեկչական ջանքերին, ինչպես դա արել է նախկինում»։
Հաջորդ գրառումներում Էրդողանը, նորից ողջունելով Աբու Բաքըր ալ Բաղդադիի վնասազերծումը, պնդել է, թե Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում ամենաշատ կորուստներ ունեցող երկիրն է։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում: Հատուկ գործողությունների անցկացման հստակ վայրը ԱՄՆ նախագահը չի նշել: Ավելի վաղ հաղորդվել է, որ դա տեղի է ունեցել Իդլիբում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...