ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Սարգսյանը այցելել է դիրքեր
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները. հայտնում է Ոստիկանությունը:
Արման Սարգսյանը հանդիպել է սահմանապահ ոստիկաններին, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվել ծառայության առանձնահատկություններով։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշել, որ նրանց թիկունքն ամուր է ծառայակից ընկերների շնորհիվ։ Իսկ որքան ամուր է սահմանապահի թիկունքը, այնքան մարտունակ է դիրքում կանգնած ծառայողը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են արտահերթ կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Մարտական դիրքեր այցի ավարտին Արման Սարգսյանը սահմանապահ ոստիկաններին մաղթել է խաղաղություն, անփորձանք ու բարի ծառայություն։



Նմանատիպ հոդվածներ
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի բացահայտված, թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի...
Գևորգ Կոստանյանը` Նիկոլ Փաշինյանին աջակցելու, Մարտի 1-ի և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին (տեսանյութ)
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Առավոտին և Երկիր մեդիային տված հարցազրույցում խոսել է Մարտի 1-ի, Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...