Սուպերնախարարի խնդիրն է ազգը հասցնել անգրագիտության ամենաբարձր ցենզին. Մադաթյանը` «Մել» ֆիլմի մասին
«Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով: Եվ նախարարությունը պետք է նրա մասին ֆիլմ նկարի: Մենք հասել ենք աբսուրդի շեմին». նման գնահատական հնչեցրեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնակլով «Մել» ֆիլմի նկարահանմանը պետբյուջեից 20 միլիոն դրամ տրամադրելուն: Ըստ նրա՝ ֆիլմը տրամաբանական շարունակություն էր Կուբայից եկած տրանսվիսիտների, մինչդեռ կառավարությունն այդ առիթով հանրության բողոքներին արձագանք չտվեց:
«Մեր սուպերնախարարի այսօրվա խնդիրն է ազգը հասցնել անգրագիտության ամենաբարձր ցենզին: Անգրագետ ամբոխին ավելի հեշտ է կառավարել»,- հայտարարեց նա և այդ համատեքստում դիտարկեց հայոց լեզուն ու պատմությունը որպես պարտադիիր ուսուցման առարկա հանվելու փաստին:
«Բոլորին է հայտնի, որ անգամ պարտադիր եղած ժամանակ շատ քիչ են մարդիկ, ովքեր 3 նախադասություն կարողանում էին գրագետ գրել: Եվ սա այն դեպքում, երբ այլ երկրներ լեզուն քարոզող քայլեր են անում, օրինակ՝ Ֆրանսիան, որը ֆրանկոֆոնիայի շրջանակում ֆրանսերենն է քարոզում: Ըստ հոգեբանի՝ հարցը պետք է դիտարկել ոչ թե առարկայի, այլ ազգ գաղափարի շրջանակում: Ազգ- գաղափարի մեջ լեզուն հիմնաքարային է:
Այն ոչնչացնելով՝ ոչնչացնում ենք ազգ գաղափարի մի շատ մեծ կոմպոնենտ»,-նշեց նա:
Ըստ նրա՝ սա վերջին հիասթափությունն է, որ ապրել է ժողովուրդը: «Զ.Բաթոյանն իր անտրամաբանական հիմնավորմամբ որոշմամբ փակում է գիշերօթիկ դպրոցները, բայց նրա աշխատավարձը բարձրացվում է, արդարադատության նախարարը՝ կա-չկա մի հաշիվ է, կրթության սուպերնախարարը չես հասկանում՝ ինչ է անում, ֆիլմեր է նկարում»,- նշեց հոգեբանը:
Մեկ այլ բանախոս՝ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը հայտնեց, թե ուսուցիչներին ու ազգային նախագծերը թողած՝ այլասերվածությունը քարոզող, իբրև թե ժողովրդավարական նախագծերը ֆինանսավորում են ստանում: «Դա ոչ թե ֆիլմի, այլ քաղաքականության հարց է»,- հայտարարեց նա:
Ըստ Վ. Բաբայանի՝ այսուհետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական վարչապետ չի ընկալվելու: Կառավարության ծրագրերի մեջ՝ բացի երազանքներից ու խոստումներից, որևէ բան չի եղել, որ ինչ-որ բան սպասեինք:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...