Շուրջ 10 օր զորամասը լքած զինվորին հայտնաբերել են ընկերոջ տանը նստած. Հովհաննիսյան
Զորամասն ինքնակամ լքած զինծառայողին ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ընկերոջ տանը՝ իր համար հանգիստ նստած: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ շուրջ 10 օր է՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ն ինքնակամ լքել էր զորամասը: Ռազմական ոստիկանությունն այս ամբողջ ընթացքում փնտրում էր զինծառայողին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նա նաեւ նշեց, որ ծառայողական քննություն է ընթանում:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է 361-րդ հոդվածի 1-ին մասով. «Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաեւ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տեւողությամբ, ինչպեu նաեւ երեք ամuվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մինչև երեք oր տեւողությամբ`պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...