Համաձայն չեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ. Բաբլոյան
Համաձայն չեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-ասաց նա ։
Բաբլոյանը պնդեց՝ շարունակելու է պայքարել․ «Ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ առողջապահությամբ և նպատակս այնէ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, շարունակի հարգել, որևէ տեղ չեմ գնա, կմնամ այս երկրում, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ արդար եմ»։
Հարցին՝ մեղադրանքը քաղաքական հետապնդում համարում է, նա արձագանքեց․ «Շարունակենք այս գործընթացը, կերևա»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...