Գողացված մեքենան և անձը հայտնաբերվել են
Հոկտեմբերի 26-ին, ժամը 6.25-ին, ոստիկանություն է զանգահարել 21-ամյա մի էջմիածինցի եւ հայտնել, թե ուղեւորը, որի հետ ինքը գումար չտալու համար վիճաբանել է, Փարաքարի մոտ նստել է արծաթագույն «Օպել Զաֆիրա» մեքենան եւ փախել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը, օգտվելով բանալիները սրահում լինելու հանգամանքից, ռեստորանային համալիրի հարակից տարածքից առեւանգել է երիտասարդի մեքենան:
Վաղարշապատի քրեական հետախույզները, համագործակցելով Նաիրիի բաժնի գործընկերների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ պարզել, որ մեքենան փախցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 11-ին, ներկայացել է Վաղարշապատի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: