Առաջարկվում է Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու դիմումները քննարկել 3 ամսում՝ 6-ի փոխարեն
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ազգությամբ հայերին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու դիմումները քննարկել 3 ամսում՝ 6 ամսվա փոխարեն։
Բացի այդ, առաջարկվում է ազգությամբ հայերին իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում։
Նման առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ներկայում առկա են 20.000-ից ավելի անձանց Հայաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հրամանագրեր, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ (ֆինանսական, անձնական և այլն) նշված անձինք չեն կարողանում ժամանել Հայաստանի անձնագիր ստանալ, այնինչ անձնագիրը համարվում է քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։
Արդարադատության նախարարությունն այս նախագծով առաջարկում է նաև չկատարած պարտականությունների պատճառով չդադարեցնել անձի Հայաստանի քաղաքացիությունը՝ ընդգծելով, որ այն հակասում է Սահմանադրության պահանջներին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...