«Ռոյալ» խաղատան ղեկավարության պարզաբանումը` տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր հոկտեմբերի 26-ին Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ըստ այդմ` ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, նշված խաղատան անվտանգության պետ, Երևանի բնակիչ, 35-ամյա Գարեգին Կ.-ն իր՝ թվով 10 աշխատակիցների հետ, նշված խաղատանը խաղադրույք կատարելու հարցի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Բաբկեն Ա.-ի և 46-ամյա Միքայել Շ.-ի հետ, որի ընթացքում վերջիններս հարվածներ են ստացել, ինչի հետևանքով Միքայել Շ.-ին վնասվածքներ են պատճառվել:
Խաղատան ղեկավարությունը Aurora news-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ պարզաբանում են ներկայացրել: Ըստ պարզաբանման` ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նշված խաղատան անվտանգության աշխատակիցները խաղատան անվտանգության կանոնները խախտելու համար նկատողություն են արել Երևանի բնակիչներին: Վերջիններս չենթարկվելով անվտանգության աշխատակիցների պահանջներին, անվայել պահվածք են դրսևորել, ինչն էլ ստիպել է աշխատակիցներին նրանց հրելով դուրս բերել խաղատնից:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում