«Ժողովուրդ». ԱԻՆ-ում Ֆելիքս Ցոլակյանից դժգոհ են. նամակ են ուղարկել վարչապետին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում:
Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, չի լռել, կողմնորշվել ու ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին: Օրաթերթին Ֆելիքս Ցոլակյանը պատմել է, որ խնդրել է վարչապետին նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն`ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը:
«Իմ դեմ չեն աշխատում, ինչ-որ մեկի օգտին են աշխատում: Այսօր մարդիկ դեմոկրատիան սխալ են հասկացել. ում աշխատանքից ազատում ես, գիտեն, թե պետք է գնան բողոքեն, որ իրեն գործից հանել ես. ամբողջ միտքը սրա մեջ է, չպետք է մարդու աշխատանքից ազատես, պետք է, նստես նայես, թե ով ինչ ուզի, դա անի»:
Ըստ օրաթերթի տեղեկությունների` տևական ժամանակ է` ԱԻՆ վերնախավում հաշտ չեն, և դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Եվ հիմա, ըստ ամենայնի, հենց նրա կողմնակիցներն են իշխանության որոշ երիտասարդների հետ աշխատում նախարարի դեմ ու ամեն գնով վարչապետի մոտ փորձում են վատաբանել նրան:
Նկատենք, որ իշխանության երիտասարդ թիմում փորձառու մասնագետ, ծանր հրետանի Ցոլակյանին չեն հանդուրժում: Պատճառներից թերևս կարող է լինել այն փաստը, որ հենց նա է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի թեկնածու։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...