«Ժամանակ». Ով է հովանավորում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանին. ուշագրավ մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է.
Մի քանի օր է՝ նախկին իշխանությունների գիծը տանող որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն շրջանառում են լուրը, թե առաջիկայում հնարավոր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն նշանակվի ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը։
Այս նշանակումը, սակայն, գրեթե անհավանական է, քանի որ Միքայել Համբարձումյանը եղել է նախկին իշխանությունների ամենակոռումպացված կամակատարներից մեկը։ Բացի դա, Համբարձումյանը համարվում է նաև ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։ Համբարձումյանի քույրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Մարատ Մուսայելյանի հարսն է։
Համբարձումյանին մշտապես հովանավորել է հենց նա։ Այդ հովանավորությունը դեր է խաղացել նաև 2007-2008թթ., երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ցանկանում էր Համբարձումյանին հեռացնել պաշտոնից, քանի որ այդ ժամանակ դեռ քննիչ Համբարձումյանը, առանց Գորիկ Հակոբյանին զեկուցելու, Աղվան Հովսեփյանի ցուցումով փակել էր կենտրոնի նախկին դատախազի որդու գործը։
Այդ ժամանակ Միքայել Համբարձումյանի ազատման հրամանն արդեն պատրաստ է եղել, սակայն Ղարաբաղից զանգ է եղել, որից հետո Համբարձումյանը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև քննիչից միանգամից նշանակվել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...