«Փաստ». Նիկոլ Փաշինյանը լուրջ անհանգստացած է. գաղափարական դոկտրին է հարկավոր կուսակցությանը
«Փաստ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։
Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է և փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի նախնական դիրքորշումից, թե «իզմ»-եր պետք չեն։
Թերթի աղբյուրների պնդմամբ, այս հարցի վերաբերյալ մոտ վեց ամիս է՝ աշխատանքային խումբ է կցված, որն իր աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։ Կուսակցության գաղափարական դոկտրինի առկայությունը իշխանություններին առաջին հերթին պետք է, որպեսզի եվրոպական ընտանիք ներգրավվելու գործընթաց սկսեն։
Փաշինյանը նպատակ ունի եվրոպական կառույցների հետ աշխատանքները խորացնել կուսակցական ձևաչափով, որպեսզի հետագայում նաև Եվրոպայից աջակցություն ստանա։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գաղափարական պլատֆորմը նախատեսվում է ստեղծել ազգային լիբերալիզմի մոտիվներով, իսկ թե կոնկրետ ինչ գաղափարական հիմք կունենա ՔՊԿ-ն, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...