ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցում գծանշում իրականացնողներին
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթ –ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 35-ամյա Վարուժան Վ.-ն իր վարած Mercedes մակնիշի 001 AA 09 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի 24 հասցեի՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford մակնիշի 12 QQ 100 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթ-վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուրի տվյալներով, վրաերթի ենթարկվածները աշխատում են «Գծանշում» ՊՈԱԿ-ում եւ իրենց գործընկերների հետ նշված հատվածում երթեւեկությունը կարգավորող նշաններ էին տեղադրում եւ կատարում գծանշման աշխատանքներ, իսկ բախման հետեւանքով հատուկ սարքավորման մեջ լցված ներկը հարվածից լցվել էր աշխատակիցների վրա, այդ թվում՝ դեմքներին:
Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...