Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գիշերը ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում կասկածելի պայթուցիկ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության մեծ թվով աշխատակիցներ։ Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Կասկածելի իրը հայտնաբերվել է, սակայն մասնագետները պետք է պարզեն՝ արդյո՞ք դա պայթուցիկ է, թե՞ ինչ-որ զանգված։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...