Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով. SOAD
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամները վրդովված են հայկական որոշ լրատվամիջոցների նյութերից, որտեղ նշվում է, թե բենդը գումար է վաստակել 2015թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ունեցած համերգից:
«Ցավալի է, թե ինչպես է ցանկացած բան քաղաքականացվում. ինչպես է քաղաքական նպատակներով արվեստն ապատեղեկատվության, այլ կերպ ասած` կեղծ լուրերի միջոցով վարկաբեկվում: Մենք վերջերս հայկական մամուլում նկատեցինք որոշ հրապարակումներ, որտեղ նշվում է, թե շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից:
Ոչինչ չէր կարող իրականությունից ավելի հեռու լինել, քան սա է:Հայաստանի կառավարությունը 2015թ. մեզ հրավիրել էր և հովանավորների միջոցով փակել էր այն ծախսերը, որոնք ներառում էին բեմի կահավորումը, համերգի կազմակերպչական, անձնակազմի ծախսերի, թռիչքների և կացարանի հարցերը:
SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի լումա չի վաստակել 2015 թվականի մեր շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք հաջորդ ամռանը Երևանում համերգ ունենալու Հայաստանի ներկա կառավարության նմանատիպ առաջարկը (ամսաթիվը կհայտարարվի շուտով), և դրանից մեր խումբը ոչ մի գումար չի ստանալու: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարությամբ հանդես գալ: Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- գրված է SOAD-ի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...