«Ժամանակ». Վարչապետի կոշտ արձագա՞նք, թե՞ Հովհաննես Քոչարյանն այսպես, թե այնպես հեռանալու էր
«Ժամանակ» թերթը գրում է.
Ոստիկանության շտաբի պետ, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունը, անշուշտ, ինքնին հետաքրքիր է, հատկապես ուժային բլոկի ղեկավար կազմում կարծես թե շարունակվող կադրային վերանայումների շարքում, սակայն Քոչարյանի պաշտոնանկությունը հատկապես ուշագրավ լույսի ներքո է հայտնվում նրա վերջին հայտարարության ֆոնին:
Հովհաննես Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ոստիկանությունը համակարծիք չէ ոստիկանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ոստիկանապետի պաշտոնին նաև համակարգից դուրս անձի, այսպես ասած՝ քաղաքական անձի նշանակում: Ըստ նրա, ոստիկանությունը դա համարում է քաղաքական ընթացիկ հարցեր լուծելու մոտեցում, իսկ ոստիկանությունն ունի իր մոտեցումը, որն առավել հեռանկարային հարցերի է վերաբերում:
Ինչպես հայտնի է, խորհրդարանում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, ընդ որում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակությամբ, որով հնարավորություն է տրվում ԱԱԾ և ոստիկանապետ նշանակել 25 տարին լրացած անձանց, որոնք կարող են կապ չունենալ համակարգի հետ: ԱԱԾ վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ պարզ չէ, իսկ ահա ոստիկանության համակարծիք չլինելու մասին հայտարարած փոխոստիկանապետը, փաստորեն, հաջորդ օրը ազատվում է պաշտոնից:
Դա նշանակում է վարչապետի կոշտ արձագա՞նք, թե՞ Հովհաննես Քոչարյանն այսպես, թե այնպես հեռանալու էր, և նախապես արված հայտարարությամբ պարզապես ինտրիգ է հաղորդել իր հեռանալուն: Մի բան ակնառու է, որ իրավապահ համակարգը շարունակում է լինել վերանայումների փուլում, և գործնականում հնարավոր է արձանագրել այդ բլոկի ղեկավար կազմում փոփոխությունների «թավշյա» գործընթաց:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...