Տիկինը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից․ Գևորգ Պետրոսյանը՝ Զարուհի Բաթոյանին
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ միայն իր հայտնի հարցազրույցով հանրությանը հայտնի տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Խնդրեմ, սա Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ դպրոցից ինձ ուղարկված դիմումների մի մասն է:
Կարդացեք ու տեսեք, թե ովքեր են կեղծարարներն ու ճշմարտախոսները…
Հա, ի դեպ, այդ նույն տիկնոջ ջանքերով հենց հիմա շրջանառվում է Ընտանիքը զուգընկերների հավաքածու դարձնելու մասին (օրինագիծն այլ անվանում ունի) օրինագիծը:
Կանոնը մեկն է՝ «Քանդել քանդել մինչեւ վերջ»:
Եթե նա նորից կասկածի տակ դնի իմ գրառումը, ստիպված եմ հրապարակել այլ նյութեր:
Մնացեք խաղաղությամբ (եթե այն գոյություն ունի)»:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...