Մոտ օրերս կհաշվարկվեն Հարավկովկասյան երկաթուղու գործադուլի պատճառած վնասները․ Գրձելյան
Մոտ ժամանակներս կհաշվարկվեն Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵՈւ) գործադուլի պատճառած վնասները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 24-ին ասել է ՀԿԵՈւ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«Տվյալները կհրապարակվեն վերջնահաշվարկի կատարումից անմիջապես հետո»,- նշել է նա։
Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ երկաթուղային հաղորդակցությունը դեռեւս չի վերսկսվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կեսօրից հետո Հարավկովկասյան երկաթուղու Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի դեպոների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Հայաստանում երկաթուղային հաղորդացությունը կաթվածահար է, կանգնած են թե՛ բեռնատար, թե՛ ուղեւորատար գնացքները։
Աշխատակիցները պահանջում են 30 տոկոս աշխատավարձի բարձրացում, բայց ՀԿԵՈւ ղեկավարությունը չի համաձայնում։
Աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են պարգեւավճարների համակարգ մտցնելու միջոցով։ Նրանք դեմ են դրան, քանի որ տարբեր պատճառներով իրենց պարգեւավճարներ չեն տալիս։
Խնդիրը վերաբերում է ընկերության ավելի քան 3 հազար աշխատակցի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...