Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-2 մլն դրամ աշխատավարձը նորմալ երևույթ կլինի
Մենք ամենաբարձր աշխատավարձերի եկամտահարկը 13 տոկոսի չափով իջեցրել ենք, ինչի՞ համար, որ մեր երկիրը բարձր աշխատավարձ վճարող ընկերությունների համար լինի գրավիչ:
Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Գրիգորյանը նշել էր՝ հարկային արտոնությունը լավագույն գործիքը չէ, որը կխթանի, որ շուկան լցվի համապատասխան ընկերություններով, քանի որ սկզբում այդպես բերում ենք ընկերություններին, հետո արտոնությունը հանում ենք.
«Ստացվում է, որ ի սկզբանե խաղի կանոնը խախտել ենք: Մենք պետք է ձեռնպահ մնանք հարկային արտոնությունը որպես խթան օգտագործելուց: Հիմա եթե այդ ընկերությունները գան, մենք հավերժ իրենցից հարկ չե՞նք վերցնելու»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մենք ամենաբարձր աշխատավարձերի եկամտահարկը 13 տոկոսի չափով իջեցրել ենք, ինչի՞ համար, որ մեր երկիրը բարձր աշխատավարձ վճարող ընկերությունների համար լինի գրավիչ: Որովհետեւ մենք չենք ուզում մնալ այնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երեւույթ: Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1 մլն դրամ, 1.5 մլն դրամ, 2 մլն դրամը աշխատավարձն է դառնում նորմալ երեւույթ: Օրինակ՝ եթե Հայաստանում արբանյակ արտադրող ընկերություն հայտնվի, ոչ մի խնդիր չկա, որ նա ունենա հարկային արտոնություն, քանի որ դա որպես ֆլագման ամբողջ տնտեսությունը կարող է տանել իր հետեւից ու երկրի վարկանիշը էականորեն կբարձրացնի»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...