ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բնակարանում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել: Երկրորդ ահազանգով տեղեկություն է հաղորդվել, որ նույն հասցեի 6-րդ հարկից ապակիները թափվել են և վնասել շենքի բակում կայանած ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային իրեր և գազի բալոնի վրայի յուղի նստվածքը: Հյուրասենյակի և խոհանոցի ապակիները կոտրվել են և թափվել:
Բնակիչը՝ Եղիշե Ա.-ն (ծնված 1946 թ.), գլխի և ձեռքերի հատվածում ստացած տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները շենքի բակում հայտնաբերել են վնասված «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...