Խաղողագողություն Այգեհովիտում. հասցվել է խոշոր չափի վնաս
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, ոստիկանություն էր զանգահարել մի իջեւանցի եւ հայտնել, որ Այգեհովիտ գյուղի իր այգու խաղողը գողացել են՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա հրավիրվել էր բաժին և տվել բացարություն, որ նախորդ օրը ինքն է գողացել խաղողը և տեղափոխել իր տուն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին բաժին է հրավիրվել նաև Այգեհովիտի բնակիչ 42-ամյա մի կին: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 13-ին նույն այգուց գողացել է մոտ 250 կգ խաղող:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
9 ամսական երեխան պատվաստումից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ կսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել...