Հրդեհ «Մետալ ստիլ» պողպատյա խողովակների գործարանի տարածքում
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան 94/16 հասցեում գտնվող խողովակների գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:27-ին:
«Մետալ ստիլ» պողպատյա խողովակների գործարանում՝ մոտ 200 քմ տարածքում, այրվել են 15 խմ պոլիէթիլեն, ստվարաթուղթ և պլաստմասսայե հումք:
Հրդեհի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...