Գործարարության շրջանում Հայաստանը 6 կետով վատթարացրել է դիրքերը․ զեկույց
Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարություն 2020» զեկույցը, որի համաձայն 2019-ին Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը 6 կետով՝ հայտնվելով 47-րդ հորիզոնականում ։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ-ն 41-րդ հորիզոնականում է եղել։ 2018 թվականի արդյունքներով ՀՀ-ն բարելավել էր դիրքերը 6 կետով՝ 47-ից 41-րդ հորիզոնականը բարձրանալով։ Նշենք, որ վարկանիշում զիջում ենք Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում:
ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը՝ 25-րդը, Ռուսաստանը՝ 28-րդը, Բելառուսը՝ 49-րդը, Ղրղզստանը՝ 80-րդը։ Վրաստանը 7-րդն է, Թուրքիան՝ 33-րդը, Իրանը՝ 127-րդը:
Նշենք, որ ՀԲ զեկույցը վերաբերում է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ՀՀ-ում գործարարության միջավայրին: Երկիրը հավաքել է 74․5 միավոր անցած տարվա 75․37 միավորի դիմաց։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...