Գիշերօթիկում ավելի շատ աշխատող կա, քան երեխա․ Փաշինյան
«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց», – կառավարության նիստի սկզբում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար, ըստ նրա, պետք է մատչելի բացատրել նոր կարգավորումները։
Փաշինյանն անդրադարձավ գիշերօթիկների փակման հարցին և ասաց, որ իրենց դիտարկումների համաձայն՝ գիշերօթիկում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։
Նա նշեց, որ իրենց նպատակն այդ երեխաների խնամքն է, ոչ թե աշխատատեղերը պահելը։
«Մեր խնդիրն է, որ մենք երեխայի շահերը պաշտպանենք։ Եվ էն ֆինանսական միջոցները, որ դրվում են էդ նպատակի համար, հիմա էս փոփոխությունների արդյունքում պետք է գնան երեխայի հետևից, մտնեն երեխայի ընտանիք», – ասաց Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած կարգավորումը վարչապետը վերաձևակերպեց և ասաց, որ տարեցների խնամքի ծառայություններն իրենք փորձում են ոչ թե կասեցնել, այլ արտապատվիրակել մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների՝ մրցույթով։
Տարեցը, ըստ նրա, պետք է ինքն ասի՝ որ կազմակերպությունն է նախընտրում, և պետական ֆինանսավորումը կուղղվի հենց այդ կազմակերպությանը
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...