«Ժողովուրդ». Ի՞նչ կոռումպացվածության և թայֆայության մասին է խոսում Սարհատ Պետրոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատել իրեն պաշտոնից: Որպես պատճառ նշել էր, թե «չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաեւ կադաստրի ոլորտը: Եվ ես` որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռեւս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ` հանրային դաշտում, իսկ ավելի ուշ որպես փորձագետ…»:

 

Ի՞նչ կոռումպացվածության և թայֆայության մասին է խոսքը: Ս. Պետրոսյանը զլանում է մանրամասնել: Օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, ով ևս պնդեց. «Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից»: Երկրում քարտեզագրում չի արվել: Նա պատմեց, որ Արարատի մարզում արդյունաբերական կառույց են ուզում կառուցել, «որից հետո պետական բյուջե բավականին մեծ գումարներ մուտք կգործեն, աշխատատեղեր կբացվեն և այլն: Գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ՝ ղռեր են այդ հատվածում, իսկ կադաստրի ծառայությունը կտրականապես դեմ է: Այստեղ Հռոմի պապից ավելի քրիստոնյա ես ուզում երեւալ… Պետական մտածողության խնդիր է: Ու նման դեպքեր տասնյակից ավելին են»:

 

Երբ Վերմիշյանին փոխանցեցինք Սարհատ Պետրոսյանի պնդումները, թե քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք, նա զայրացավ. 

 

«Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Պատահարներ