Ծրագրից հանվում է հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաները․ Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ-ում արտահայտեց իր մտահոգությունը, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում նախատեսվում է փոփոխության, ըստ որի՝ բուհերում չեն ներառվելու հայոց լեզու, հայոց գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում։
«Այսօր կան տարբեր պաշտոններ զբաղեցնողներ, որոնք անգամ չգիտեն հայոց եռագույնի գույները ի՞նչ են խորհրդանշում կամ ո՞վ է օրհներգի հեղինակը։ Չեմ հասկանում բուհերի պարտադիր ուսումնական ծրագրից այս 3 առարկաների դուրս բերումը, երբ ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է հայ բառով։ Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞րն է այս օրգանական անհանդուրժողականությունը՝ հայկականի հետ կապված»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...