ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատասխան են տալու․ Գագիկ Ծառուկյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին և ընտանիքի անդամներին ԱԱԾ-ում հարցաքննվելուն.«Ես դա չեմ ընդունում: Հարցը Հրայր Թովմասյանն է: Մենք բոլորս կողմ ենք, թող պատժեն, մենք հանցագործությանը կողմ չենք: Բայց ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով, որ 16 ու 18 տարեկան երեխային կանչեն հարցաքննության, դա իմ համար անընդունելի է»:
անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։
«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ ղեկավարն ասաց նաև, թե կյանքը շարունակվում է, և մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...