Սամվել Մայրապետյանը նորից կվիրահատվի Գերմանիայում․ փաստաբան
Սամվել Մայրապետյանը Գերմանիայում կրկին հետազոտումներ է անցնում։ Բժիշկները համապատասխան փաստաթուղթ են տվել, որ նա պետք է գտնվի իրենց հսկողություն տակ՝ մինչ վիրահատությունը, որն առաջիկայում կրկին սպասվում է։
ArmDaily.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Մայրապետյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Բժիշկները գտել են, որ նա պետք է գտնվի հսկողության տակ՝ նկատի ունենալով նաև, որ նրա առողջական վիճակը կրկին վատացել է»,- լրատվականի հետ զրույցում ասել է փաստաբանն՝ ընդգծելով, որ ժամկետներ, թե երբ կկատարվի վիրահատությունը և ինչ ժամկետներում հնարավոր կլինի Մայրապետյանի վերադարձը Հայաստան՝ առայժմ հնարավոր չէ ասել։
Նա նշել է նաև, որ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել է Հատուկ քննչական կոմիտե։
Մայրապետյանը սահմանված ողջամիտ ժամկետում չէր կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում նրա ինքնազգացողությունը վատացել էր և նա կրկին տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ բուժման նպատակով դեռ հունվարից Սամվել Մայրապետյանը մեկնել էր Գերմանիա։ Գործարարը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...