Գրիգորյանը չմասնակցելով ՍԴ նիստերին՝ ստանում է 793․ 000 աշխատավարձ, 240 լիտր բենզինի կտրոն
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, որևէ նիստի չի մասնակցել, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ արձագանքել են ՀՀ Սահմանադրական դատարանից։
Ըստ ՍԴ-ի՝ լրատվականին տրամադրած պատասխանի՝ «Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որի կարգավորումների համաձայն՝ Վահե Գրիգորյանին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձ և լրացուցիչ՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար օրենքով սահմանված հավելավճար) կազմում է 793 հազար 680 դրամ»։

Վահե Գրիգորյանին տրամադրվել է պարգևատրում 4 անգամ։
«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի, վերջինը որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Հարգելիության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ներկայացվել նրա կողմից», - ասված է ՍԴ պատասխանում։
Պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Գրիգորյանին տրամադրվել է նաև ծառայողական մեքենա (Hyundai Elantra), որը որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ մեքենայով՝ վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով, ինչպես նաև՝ մեքենայի համար նախատեսված 240 լիտր բենզինի կտրոն՝ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...